Հինգշաբթի, 21.11.2024, 17:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Նախկին բաքվեցին կմեկնի՞ Բաքու (տեսանյութ)
19:30
Նախկին բաքվեցին կմեկնի՞ Բաքու (տեսանյութ)
 Լուսիա Մունի
Փոփ երգչուհի, հայուհի Լուսիա Մունին «Առավոտը» հանդիպել էր այս տարվա գարնանը, երբ նա մասնավոր այցով ժամանել էր Հայաստան: Նա ինչ-ինչ պատճառներով շուրջ 8 տարի ծնողների հետ բնակվել է Բաքվում եւ հայտնի ջարդերից հետո տեղափոխվել Լոս Անջելես: Ողբերգական իրադարձությունները այնպես էին անդրադարձել աղջկա վրա, որ նա հետագայում ընտրել էր հոգեբանի մասնագիտություն: Քանի որ Լուսիան հրաշալի վոկալ տվյալներ ունի եւ իրեն փորձել է նաեւ երգարվեստում, աննկատ չի մնացել ամերիկացի պրոդյուսերների կողմից: Նրա հայաստանյան պրոդյուսերն էլ Դավիթ Իոնդեմն է: Նախորդ հանդիպմանը երգչուհին ցանկություն էր հայտնել համերգներ ունենալ Հայաստանում, ընդ որում հավելել էր, թե իր առաջին համերգը շրջադարձային է լինելու: Մամուլում տեղեկանալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Դեր-Զորյան այցին ու այնտեղ արտահայտած այն մտքին, թե «Դեր Զորը հայերի Օսվենցիմն է... Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է լինելու հայերի Նյուրընբերգը», տպավորվել է, եւ այդպես ծնվել է նրա «Deir ez-Zor» երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը Լուսիան է: Տեղյակ լինելով, որ Երեւանում գործում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Լուսիան ցանկանում է Հայաստանում նկարահանել իր երգի տեսահոլովակը: Նա համոզված է, որ երգի միջոցով յուրովի կնպաստի ցեղասպանության ճանաչմանը աշխարհում, մանավանդ երգը ունի երկու տարբերակ՝ հայերեն եւ անգլերեն:

«Առավոտը» հանդիպեց Լուսիայի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Իոնդեմի հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Հայաստանում չի հնչում երգչուհու՝ ցեղասպանության թեմայով երգը: Նա պատասխանեց, որ այդ առիթով դիմել են ՀՀ վարչապետին, հանձնել երգի լազերային սկավառակը, Տ. Սարգսյանն էլ այն փոխանցել է մշակույթի նախարարություն: Մշակույթի նախարարությունն էլ, պարզվում է, ընդամենը գոհունակություն է հայտնել այդ առիթով եւ գրավոր այսկերպ պատասխանել. «Deir ez-Zor» երգը ավելի լայն լսարանին հասանելի դարձնելու վերաբերյալ հեռախոսազրույցի ժամանակ Ձեր կողմից արված առաջարկը նպատակահարմար է իրականացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի միջոցով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հեռուստառադիոընկերությունները ծրագրերի ընտրության հարցում անկախ են, եւ նախարարությունը երգի հեռարձակման հարցում օգտակար լինել չի կարող»: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

Լուսիայի հայաստանյան ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երգչուհին ներկայումս աշխատում է իր հեղինակած նոր երգի վրա, որը եվրատեսլային է, եւ ինքն էլ պատրաստակամ է դրանով Հայաստանը ներկայացնել Ադրբեջանում կայանալիք մրցույթին: Լուսիան հայտարարել է, թե առանց վախի կարող է փրոմո-տուրերի ժամանակ այլ երգերի թվում հնչեցնել նաեւ «Deir ez-Zor» երգը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96542/view





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 686 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լուսիա Մունի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Sima   (06.04.2012 05:28) [Նյութ]
If you want to get read, this is how you soulhd write.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0