Հինգշաբթի, 21.11.2024, 18:28
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » Նկարիչները թքած ունեն
11:36
Նկարիչները թքած ունեն
 Սարյան պուրակի վերնիսաժ
Թուլուզ Լոթրեկի արտաքինով նկարչին կարելի է հանդիպել Երեւանի կենտրոնական այգիներում`  նստարանին կամ գրկի պայուսակին դրված տետրի թերթի չափ թղթի վրա նկարելիս: Իսկ մի ժամանակ նա արվեստանոց ուներ, նկարում էր նկարակալին ամրացված կտավի վրա. «Կենտրոն թաղապետարանի հրամանով արվեստանոցս քանդեցին: Բեգլարյանի մոտ մտա, ասացի` քանդում են, պատասխանեց, թե` գնա-ասա թող չքանդեն: Ասացի` մի պատն է մնացել, գնամ ի՞նչ ասեմ, որ նորի՞ց սարքեն: Էդ դու չե՞ս հրամայել, որ քանդեն»:

Այս նախաբանից հետո հավելում է, թե ամեն ինչ անում են, որ մեռնենք, բայց հույսով չլինեն՝ մենք չենք մեռնի: Այսքանից հետո, թե «ո՞ր կուսակցությանը Ազգային ժողովի ընտրություններում ձայն կտաս» ավելորդ հարցին պատասխանում է. ««Բարգավաճին» չեմ տա, Հանրապետականին չեմ տա, Լեւոնին` առավել եւս չեմ տա: Որեւէ ուժ չկա, որ այս վիճակը փոխի»:

Իսկ Սարյան պուրակի վերնիսաժում կտավները ցուցադրող ու վաճառքի սպասող նկարիչը խնդրում է, որ օգնեմ իրեն՝ գեղանկարները պահեմ, որպեսզի հանկարծ քամին շուռ չտա սալահատակին. «Մեր առաջին թշնամին քամին է: Անձրեւի ժամանակ էլի ցելոֆանով ծածկում ենք»:

Իսկ երբ երիտասարդ նկարիչը լսում է հարցս, ավելի է դժկամում, քան քամու անակնկալ «այցի» ժամանակ էր. «Չէ, քաղաքականությունից հեռու եմ, ոչ հետաքրքրվում եմ, ոչ էլ գիտեմ, թե ով ով է»: Հաջորդ` ավելի տարեց նկարիչը գրեթե նույն պատասխանն է տալիս: Հարցնում եմ` չե՞ս հետաքրքրվում: Պատասխանում է. «Ժամանակին լավ էլ հետաքրքրվել եմ, բայց հասկացա, որ բոլորն էլ խաբում են: Հիմա թքած ունեմ, ինչպես իրենք մեզ վրա»: Մեկ ուրիշն էլ, թե` ո՞վ է հեռուստացույց նայում, թերթ կարդում. առավոտից իրիկուն այստեղ ենք:

Տարվա բոլոր եղանակներին, բաց երկնքի տակ, այս մարդիկ սպասում են` իրենց վրձնած աշխատանքներով, վճարելով տեղի համար, կտավի յուղաներկի, շրջանակի ու էլ չգիտեմ ինչի, թե մի բան կկպնի՞, ինչի հավանականությունը երկու-երեք ամիսը մեկ է լավագույն դեպքում: Այսպես հերթով, իմիջիայլոց ու աշխարհից ձանձրացած, պատասխանում էին.

«Ես իմ արվեստով եմ ապրում, հետաքրքիր չէ, թե կուսակցություններն ինչ են անում»: Միայն մի երիտասարդ նկարիչ, այն էլ Վերնիսաժից դուրս, ասաց`  Դաշնակցությանը, որ շտապում էր մահացածի դիմանկարի պատվերի համար պայմանավորվելու: Իսկ մյուս բոլոր հարցվողները մոտավորապես նույն պատասխանն էին տալիս` թքած ունեմ, կամ դեմքի այնպիսի արտահայտություն էին ընդունում, որ առանց խոսքի էլ պարզ էր:

Ֆելիքս Եղիազարյան


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/10/tqac-unen/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 690 | Ավելացրեց: admin | Տեգեր: վերնիսաժ, Սարյան, պուրակ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0