Գլխավոր » 2011»Հունիս»24 »
Օրբելյանների տոհմի հազարամյակը կնշվի Երևանում կայանալիք համեևգով
21:45
Օրբելյանների տոհմի հազարամյակը կնշվի Երևանում կայանալիք համեևգով
Այսօր` հունիսի 24-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել մամլո ասուլիսով: Ասուլիսը ներկայացրել է հունիսի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը` նվիրված Օրբելյանների ընտանիքին: Կայանալիք համերգն իր ներկայությամբ և կատարումներով կպատվի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը: Որպես հրավիրյալ դիրիժոր համերգին հանդես կգա նաև Մաեստրոյի եղբորորդին` անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը: Պետ. Ֆիլհարմոնիկը` Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, այդ տոնական համերգում կհյուրընկալի ամերիկյան աշխարհահռչակ Յեյլի շրջանավարտների երգչախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ջեֆրի Դումա): 1998թ. հիմնադրված այս երգչախումբը բաղկացած է ամենատարբեր մասնագիտության շրջանավարտներից` բժիշկներ, ֆիզիկոսներ և այլ բնագավառների մասնագետներ, ում գերագույն նպատակն է գեղարվեստորեն հարստացնել և գեղեցկացնել իրենց միջավայրը, այն հասարակությունը, որտեղ ապրում են կամ ելույթ ունենում: «Ստեղծագործությունները, որ կներկայացնենք այս համերգում, լիովին արտահայտում են մեր երգչախմբի արժեհամակարգը, այն է` հավատալ, որ միասին երգելը և երաժշտարվեստի շուրջ համախմբվելն ի զորու է փոխել մեր կյանքը դեպի լավըե, -նշում է երգչախմբի ղեկավար Ջեֆրի Դուման: Տոնական համերգին կմիանա նաև ՙՓարոս՚ կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Րաֆֆի Միքայելյան): Որպես մենակատար հանդես կգա Մետրոպոլիտեն օպերայի երիտասարդ աստղ, հայազգի տենոր Եղիշե Մանուչարյանը, ում ամերիկյան հեղինակավոր մամուլն այսօր դասում է իր սերնդի ամենահեռանկարային տենորների շարքում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սյուզաննա Մելքոնյանը (սոպրանո) և ամերիկացի հանրահայտ բարիտոն Ջոն Ռուզը ևս հանդես կգան որպես մենակատարներ: Համերգի շրջանակներում տեղի կունենա նաև Օրբելյաններին Յեյլի համալսարանի հատուկ մրցանակի հանձնումը: