Ուրբաթ, 22.11.2024, 10:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Ողբամ զքեզ, Հայաստանի մշակույթ
21:48
Ողբամ զքեզ, Հայաստանի մշակույթ
Հասմիկ Պողոսյան
Մամուլից իմացա, որ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն, գրող, ճշմարիտ մտավորական Դավիթ Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Դեռ չէի հասցրել մարսել այդ նորությունը, ուզում էի հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել այդ տիկինը, որ գրատպության 500-ամյակի նախաշեմին աշխատանքից ազատում է նման մտավորականին, հիմա էլ կարդացի, որ Ազգային գրադարանի տնօրեն է նշանակվել համակարգչային մի գործիչ: Լսեցի եւ... չզարմացա: Չզարմացա, քանզի այս քանի տարիներին Հասմիկ Պողոսյանը զբաղված է եղել հայ մշակույթն ավերելով: Լինելով Ազգային գրադարանի երկարամյա ընթերցող, ծանոթ լինելով Դավիթ Սարգսյանի ազգանվեր գործունեությանը` որոշեցի ինձ համար պարզել, թե որն է այս ամենի պատճառը: Վերջապես գրադարանն այն վայրը չէր, որտեղից կարելի էր օգտվել որպես "կերակրատաշտից", այդ դեպքում ինչի է Հասմիկ Պողոսյանը աշխատանքից ազատել մշակույթի նվիրյալին: Եվ ահա իմ ուսումնասիրությունների արդյունքը:

Դեռ նոր էր Հասմիկ Պողոսյանը նշանակվել նախարար, երբ, համոզված եմ, իր իսկ "կնքահայրությամբ" ինքնակամ նախարարությունից հեռացավ անվանի դրամատուրգ, ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Իրար հետևից տարբեր պատճառաբանություններով հեռացան կամ ազատվեցին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, ապա կարճ ժամանակ պաշտոնավարած Դավիթ Մուրադյանը, հետո իմացա, որ Կարո Վարդանյանը, որը վարչության պետ էր մշակույթի նախարարությունում, անվանի գրականագետը ազատվել է աշխատանքից: Որոշ ժամանակ անց "մշակութասեր մեր նախարարը" նորամուծություն արեց թատերարվեստի բնագավառում. որոշեց, որ մայր թատրոնին գեղարվեստական ղեկավար պետք չէ: Հիմա էլ նորամուծությունները կիրառելու վայր է ընտրել գրադարանները: Նախ Երաժշտագիտականում, ապա` Հայաստանի Մայր գրադարանում: Ազգային գրադարանի ինչի՞ն է պետք գրագետ, մշակութային, գրական գործիչը, կարելի է այստեղ մի ավտոմատ համակարգ տեղադրել, որի վրա սեղմում ես համապատասխան հրամանը և  սեղմելով Enter կոճակը, այդ "սարքը" կկատարի Հասմիկ Պողոսյանի բոլոր ցանկությունները: Իսկ Դավիթ Սարգսյանը այն մարդը չէր, որ իրագործեր այդ տիկնոջ գլխում ծագած "գլուխգործոց" մտքերը: Բարձրաստիճան պաշտոնյա հայուհուն, այն էլ մշակութային ոլորտի, հարիր չէ տուրք տալ էժանագին բամբասանքների: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ մշակույթի նախարարն այցելի Ազգային գրադարան, մինչդեռ ամեն օր հեռուստաալիքները հեղեղված են ՀՀ նախագահի և վարչապետի այցերը լուսաբանող ռեպորտաժներով, որոնց ստվերում երևում է նաև նրա սիլուետը: Կարող է չէ՞ մի օր ներողություն խնդրել, ասել` ներեցեք, պարոն վարչապետ, այսօր առանց ինձ յոլա գնացեք մի կերպ, ես պետք է այցելեմ Ազգային գրադարան:

Մի քանի տարի առաջ մամուլում կարդացի, որ Վերահսկիչ պալատը միլիոնների խախտումներ է արձանագրել այս նախարարությունում... Մշակույթի նախարարի հակամշակութային գործողություններին արդեն սովորել էինք, երբ հանկարծ նա աչքը դրեց Մինասի որմնանկարներին…

Երբ խոսքը վերաբերում է հայ մշակույթին, նրա զարգացմանն ու այդ զարգացումն ապահովող նվիրյալներին, պարտավոր ենք մի կողմ դնել բոլոր պայմանները: Միահեծան այդ կինը բազմել է հայ մշակույթը հսկող աթոռին և գլուխը թեքել` այլ կողմ է նայում: Տեսնենք հաջորդը որն է...

Մշակույթի նախարարը չպատասխանեց բազում մտավորականների, Ազգային գրադարանի աշխատակիցների, ընթերցողների, Գյումրիի արվեստագետների նամակ-խնդրանքներին, դրանով իսկ կրկին կնքահայր դառնալով ստին, կեղծիքին: Նրա այդ քայլը շատ էր զայրացրել մշակութասեր մեր հանրությանը, և նրանք դարձան նամակ գրող` մշակույթի նախարարին, ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, որոնցով հեղեղված են հայաստանյան կայք-էջերը: ԼՌՈՒԹՅՈՒՆ: Լավ, "էս գյուղում մի կենդանի շոֆեր չկա՞":
"Մնաց մի նամակ"՝ Վերինին, թե` Տեր Աստված, Հայաստանում իրենք իսկ թքած ունեն իրենց մշակույթի վրա:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՔԵՐՈԲՅԱՆ

Խմբագրության կողմից. Մենք պատրաստ ենք հրապարակել նաեւ հակառակ կողմի "մտահոգությունը", եթե այդպիսին կա:


Աղբյուր`http://www.report.am/news/culture/mtahogutyun-tigranuhi-qerobyan.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 804 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Նուբար Ասլանյան   (22.02.2012 20:04) [Նյութ]
ՍԻՐՈՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՍԱԲԱՆ
ՆԱԽԱՐԱՐ Հասմիկ Պողոսյանին:
Նախարար եմ մշակույթի
Գործ եմ անում այլ բնույթի
Ես ինչ անեմ՝ կենսաբան եմ
Մշակույթի մեջ անբան եմ:
Հայրս «դզեց»գործերը իմ
Որ գամ նստեմ էս աթոռին
Ես էլ եկա ու նստեցի,
Ու էս գործը շա՜տ սիրեցի:
Առավոտից մինչ իրիկուն
Սուրճ եմ խմում համով,կումկում
Մտածում եմ ՝վաղն ինչ անեմ
Չլնի հանկարծ համը հանեմ:
Ու հարցնում եմ ես բոլորին
Մոցարտն ով է,կամ թե Բախը
Ինձ ասում են,- սուս կաց,տիկին
Քո գործը չէ,առ քո հախը:
Մի կողմ քաշվի,թող աշխատենք,
Առանց էն էլ տեղից բան չենք,
Նստիր տեղդ այ նախարար
Սուս մնալդ շատ է հարմար:
Է,ինչ անեմ,սուս եմ մնում
Լավ մարդիկ կան,գործ են անում
Թե որ գործը էսպես գնա
Իմ ԱԹՈՌԸ պինդ կմնա...
Ն.Ա.Հայֆա,Իսրայել,05.02.12.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0