Ուրբաթ, 22.11.2024, 09:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Որտե՞ղ է Հովհաննես Բաբախանյանը
21:32
Որտե՞ղ է Հովհաննես Բաբախանյանը
Հովհաննես Բաբախանյան
Վերջին ժամանակներս Հովհաննես Բաբախանյանի մասին շատերն են խոսում: Շշուկները հիմնականում վերաբերում են այն հարցին, թե որտեղ է նա և ինչով է զբաղվում: «Անկախ » շաբաթաթերթը բացառիկ հնարավորություն ունեցավ զրուցելու նրա հետ …

-Հովհաննես, արվեստասեր հասարակությունն ուզում է իմանալ` որտե՞ղ եք…

-Աշխատանքային պայմանագրով մեկնել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի երգելուց բացի, կարողանամ նաև անգլերենով խաղալ ամերիկյան թատրոնում և կինոյում:

- Դուք երգո՞ւմ եք:

- Ես դեռ Երևանում էի երգում, զարմանալու ի՞նչ կա,- ծիծաղում է:- Ուղղակի Ամերիկան ազատության ու անխախության մի հետաքրքիր փեթակ է: Եթե մեջդ տաղանդ կա, ուրեմն կգնահատեն քեզ:

- Այդ պատճառո՞վ որոշեցիք գնալ հենց ԱՄՆ:

- Պարզապես հրավեր ստացա Նյու Յորքից, քանի որ հենց այնտեղ մի քանի մենահամերգ ունեցա: Հետո Նյու Ջերսիի «Թեքեյան» մշակութային միության տնօրեն, գրող-հրապարակախոս Հակոբ Վարդիվարյանի հրավերով «Մհեր Մկրտչյան» թատերախմբի հետ բեմադրեցի Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, որում  Ջոնիի գլխավոր դերակատարմամբ հանդիսատեսին ներկայացավ որդիս` Գոռ Բաբախանյանը, Բեն Ալեքսանդրի դերում` ես: Ասեմ, որ կինս` Մարի Մսրյան-Բաբախանյանը, և դուստրերս` Լիան ու Էլլան, նույնպես խաղում էին ներկայացման մեջ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել դերասաններին` Լուսեն Ժամկոչյան-Ջերջերյանին, Գառնիկ Ներսիսյանին, Հարութ Թագվորյանին, ողջ թատերախմբին և սպասարկող անձնակազմին` Հարութ Չատմաջյանի գլխավորությամբ:

Նշեմ, որ ներկայացման պրեմիերային ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը և Նյու Յորքի թատերասեր հասարակայնությունը, որոնց ջերմ ընդունելությամբ անցան մեր բոլոր ներկայացումները: «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը մեծ արձագանք գտավ տեղի ԶԼՄ-ներում:

- Հասկանալի է արդեն, որ ընտանիքի հետ եք…

Ժպտում է:

- Պետք է ասեմ, որ սա առաջին անգամ չէ, նույնը, օրինակ, Թեհրանում էր, Բեյրութում ու Լոնդոնում: Ես փորձում եմ ապրել այնպես, որ ստեղծագործական կյանքի պատճառով անձնականը չտուժի: Ընտանիքս Աստծո կողմից տրված այն պարգևն է, որն ինձ անփոխարինելի ստեղծագործական լիցք է տալիս:

- Լսել եմ, գիտեմ, որ լուրջ գործունեություն եք ծավալում թե՛ Նյու Յորքում, թե՛ Լոս Անջելեսում…

-Նյու Յորքի մասին ասեմ, որ բացի մենահամերգներից, զուգերգեր կատարեցի նաև ամերիկացի երգչուհիների հետ, որոնք ամերիկյան դասական-էստրադային կատարումների կողքին շատ բարձր գնահատեցին հատկապես Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:

Նյու Ջերսիում խաղացի «Կոնտրաբաս» մոնոներկայացումը` Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ: Իսկ Լոս Անջելեսում արդեն երկու անգամ խաղացի «Կոնտրաբասը», ցուցադրվեցին իմ գեղանկարները:

«Կոնտրաբասը» ներկայացրեցի նաև «Khristal Eternety» նավի վրա, հիանալի էր կազմակերպված:

- Եթե համեմատեք հայկական ու ամերիկյան կինոարտադրությունը, ի՞նչ գծեր կան, որ նույնն են, և ի՞նչ առանձնահատկություններ եք նկատել:

- Դերասաններն ու երգիչներն ամբողջ աշխարհում նույն խմորից են հունցված: Յուրաքանչյուրից պահանջվում է տաղանդ, աշխատասիրություն…

Բայց իմ գործում ամենակարևորը համամարդկային ստեղծագործական լեզվով և զգացողությամբ խոսելու կարողությունն է:

- Արվեստագետը, անշուշտ, քաղաքականությամբ չի զբաղվում, բայց, ըստ ձեզ, ի՞նչ իրավիճակում է այսօր հայտնվել հայ հասարակությունը. ցույցեր, հացադուլներ, գորշ տրամադրություններ…

-Ես աղոթում եմ, որ Աստված բարի աչքով մեզ նայի: Մենք աշխարհում հայտնի ենք որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին ազգ: Ազգային այս բարձր գիտակցումը մեզանից յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի ապրել քրիստոնեաբար…

- Իսկ ե՞րբ եք ծրագրում Երևան վերադառնալ:

- Ես Երևանում շատ հաճախ եմ լինում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծրագրերս ավելի երկարաժամկետ են:

- Ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում:

- Շնորհակալություն:
 

Աղբյուր`http://ankakh.com/2011/06/128866/

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 1107 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0