Վերջին 3-4 տարիներին զգալիորեն ակտիվացել է հասարակության ուշադրությունը ազգային արժեքների նկատմամբ, մասնավորապես` դեպի ազգային երգն ու պարը: Դրա վառ ապացույցն է ավելի մեծ թվով երիտասարդների ներգրավվածությունը ազգագրական համույթներում, ազգային երգարվեստում ու պարարվեստում:
ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է ազգագրական համույթների աջակցման շարունակական ծրագիր, որի հերթական քայլը մի շարք ազգագրական համույթներին տարազների տրամադրումն էր:
2008-2011թթ. մարզերի և Երևանի 10 համույթների` Վանաձորի «Հորովել» Երևանի «Մարաթուկ», «Կարին», «Սասուն», «Մասունք», Արագածոտնի մարզի Ուջանի մշակույթի տան «Կարոտ», Վարդենիսի քաղաքային մշակույթի պալատի, Վայոց ձորի մարզային մշակույթի կենտրոնի «Սալմաստ» ազգագրական երգի-պարի և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթներին տրամադրվել են տարազներ:
Նոր տարազների ձեռքբերման շնորհիվ ազգագրական համույթները հանդես են եկել մի շարք համերգներով, մասնակցել պետական միջոցառումների, հոբելյանական երեկոների, մրցույթների և փառատոների, ինչպես Երևանում և ՀՀ մարզերում, այնպես էլ` արտերկրում:
Համույթներին պետական աջակցություն է ցուցաբերվել նաև նոր համերգային ծրագրերի, թատերախաղերի իրականացման, ազգագրական երգեր և պարեր ձայնագրելու համար:
Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/8948.htm
|