Օրերս Վանաձորի կերպարվեստի թանգարանում Գյումրու քաղաքապետարանի, Գյումրու ժամանակակից նկարիչների միավորման և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ ևաջակցությամբ բացվեց «Քաղաք. տարածք. միջավայր. մարդ» խորագրով ցուցադրություն:
Նախագծի համադրող Եվա Հարութը (Սարգսյան) ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները` նշելով, որ տարածությունը, միջավայրը հոգևոր հարթություն է, մտքերի ձևավորման մթնոլորտ ևաշխարհայացք, թույլատրելիի ևհասանելիի սահման, բարոյական օրենքների շարք:
- Ամեն մի քաղաք ունի իր առանձնահատուկ տարածքը, անցյալ ևներկա մտքերի խառնուրդը ևդրանց հոգեբանական կերպարանափոխությունը, ևյուրաքանչյուր անհատականություն ստեղծում է իր «տարածքը» քաղաքի ընդհանուր տարածքում: Այս նախագիծը հնարավորություն է տալիս արվեստագետին, որ վերջինս արտահայտվի իր քաղաքի ու տարածաշրջանի մասին ևնպաստում է ժամանակակից արվեստի զարգացմանը, - ասաց նա:
«Քաղաք. տարածք. միջավայր. մարդ» նախագիծն առաջին անգամ իրականացվել է մայիսի 14-ին Գյումրում: Նախագծի նպատակն է անցկացնել ցուցահանդեսներ տարբեր բնակավայրերում, որպեսզի նպաստի հասարակական հետաքրքրությանն արվեստի հանդեպ` կապ ստեղծելով նկարչի ևհանդիսատեսի, ինչպես նաևտարբեր մարզերի արվեստագետների միջև: Բացմանը ներկա էին Լոռու մարզային ևՎանաձորի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր Գյումրիից, արվեստագետներ, արվեստասերներ Կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը մասնավորապես նշեց, որ այս ցուցահանդեսն ավելի շատ փորձարարական է: Ըստ նրա` նմանօրինակ շփումները հատկապես օգտակար են մտածող երիտասարդների համար:
Ներկաներին ողջունեց Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանը` նշելով, որ Գյումրին ևՎանաձորը տարբեր ոլորտներում միշտ «մրցակցել» են, ևոր այս անգամ մրցակցությունն արվեստի դաշտում է: Նա ցանկություն հայտնեց, որ երիտասարդները հաջորդ անգամ ներկայանան ավելի վառ գույներով: Փոխմարզպետը հույս հայտնեց, որ նախագիծը կլինի շարունակական, ևարվեստագետներն իրենց քաղաքը կներկայացնեն նորովի, նոր հայացքով:
Նախագծին մասնակցում են 16 երիտասարդ արվեստագետներ և4 արվեստաբան: Բացի գրաֆիկայից ու լուսանկարներից ներկայացված է նաևմեկ ֆիլմ` նախագծի մասին: Ցուցահանդեսը կերպարվեստի թանգարանում կմնա մինչևհունիսի 29-ը:
Վերջում Գյումրու ևՎանաձորի երիտասարդ նկարիչներն անցկացրին համատեղ խորհրդակցություն: Որոշվեց, որ հետագա ցուցահանդեսներին կմասնակցեն նաևվանաձորցիները:
ԼՈԻՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի կերպարվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից:
Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/8012.html
|