Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Կերպարանափոխություն» բաց ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «Ֆլորիսիմա» միջազգային գեղարվեստական ասոցիացիան եւ Հայաստանի նկարիչների միությունը:
«Շնորհիվ Նելլի Դանիելյանի, ով Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միության անդամ է, Ռուսաստանից առաջարկ ունեցանք, և միանգամից համաձայնեցինք, քանի որ սա լավ առիթ է գեղեցիկը ցուցադրել բոլորին»,- ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` ավելացնելով, որ ցուցահանդեսում ներառված են 60 հեղինակային գործեր` Մոսկվայից, Յարոսլավլից, ռուսական այլ քաղաքներից, Մինսկից:
Հայաստանը ներկայացնում են ֆլորիստ-դիզայներ, «Ֆլորիսիմա» ծաղկարվեստի դպրոցի ուսուցիչ Վարսենիկ Զագարյանը, նկարիչների միության անդամ Նելլի Դանիելյանը, նկարիչ Արմեն Հարությունյանը, Աստղիկ Հակոբյանը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը:
Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/10965.htm
|