Գլխավոր » 2011»Օգոստոս»19 »
Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում կբացվի «Կյանքի տոն» ցուցահանդեսը
22:00
Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում կբացվի «Կյանքի տոն» ցուցահանդեսը
Սեպտեմբերի սկզբին ՆՓԱԿ-ում կբացվի 1990-ականներին ասպարեզ իջած ամենահետաքրքիր ավանգարդիստներից մեկի՝ Դավիթ Կարեյանի աշխատանքների հետմահու ցուցադրությունը: «Կարելի է ասել, որ հարգանքի տուրք է մատուցվում նրա հիշատակին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժնի տնօրեն Սեդա Շեկոյանը:
«Դավիթ Կարեյանը շուրջ 5 տարի ղեկավարել է ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժինը, իր նախագծերն իրականացրել է հենց ՆՓԱԿ-ում: Նա տարեսկզբին դարձավ ավտովթարի զոհ»,- նշեց Շեկոյանը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսը համակարգողները կլինեն Սոնյա Պալասանյանը, Լենա Հակոբյանը՝ Դավիթի կինը:
«Ցուցահանդեսը շատ մեծ է լինելու: Լինելու են Դավիթի տարբեր շրջանի գործերը՝ և՛ ինստալացիա, և՛ վիդեո, և՛ գեղանկար, լուսանկարներ, արխիվային նյութեր»,- ասաց նա:
Ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 2-ին ու կկրի «Կյանքի տոն» խորագիրը: