Գլխավոր » 2011»Օգոստոս»3 »
Սերգեյ Սմբատյանը և «XXI դարի տենորները». Մեկ համերգ Օխրիդում
13:53
Սերգեյ Սմբատյանը և «XXI դարի տենորները». Մեկ համերգ Օխրիդում
Օգոստոսի 4-ին Մակեդոնիայի Օխրիդ քաղաքում կկայանա «XXI դարի տենորներ» խմբի մենահամերգը: Համերգին հանդես կգա նաև հրավիրյալ դիրիժոր` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մակեդոնիայի օպերայի և բալետի նվագախմբի ուղեկցությամբ:
Համերգի ընթացքում կհնչեն Ռ. Շտրաուսի, Վերդիի, Ռոդրիգոյի, Տոստիի, Ալբիոնիի, Պուչինիի, Ռոսինիի աշխատանքները:
Նշենք, որ «XXI դարի տենորներ» խմբում ընդգրկված են 8 տենորներ, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում եզակի ձայնային տվյալներով: Նրանց ելույթները մեծ ճանաչում են վայելում աշխարհում: Խումբը համերգներով հանդես է գալիս այնպիսի քաղաքների հեղինակավոր բեմահարթակներում, ինչպիսիք են Միլանը, Տոկիոն, Նյու Յորքը: