Գլխավոր » 2011»Օգոստոս»16 »
Սերժ Թանկյանը Երեւանում է. համերգ եւ տպավորություններ (տեսանյութ)
13:03
Սերժ Թանկյանը Երեւանում է. համերգ եւ տպավորություններ (տեսանյութ)
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հիացած է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների նոր կենտրոնով, որի բացման արարողությունը Երեւանում կայացել էր օգոստոսի 14-ին։
Կենտրոնի եւ Հայաստան կատարած իր այցի մասին տպավորությունների մասին հայտնի երաժիշտը պատմել է իր պաշտոնական կայքէջում։
«Վերջերս ես այցելել էի «Թումո». դա անհավատալի ոչ առեւտրային հայ-թեք նախագիծ է, որը հայ երիտասարդներին թույլ կտա սովորել անիմացիա, վեբ-դիզայն, կինո եւ այլն։ Նախագծի հիմնադիր Սեմ Սիմոնյանի հետ շրջայց կատարեցինք շինությունում։ Google-ը խանդով կվերաբերեր շենքի դիզայնին, ես ապշած էի»,- գրել է նա։
Թանկյանը նաեւ պատմել է Լոռի կատարած այցից ստացած տպավորությունների մասին, ուր ինքը հիացել է խիտ անտառների գեղեցկությամբ, գետերով։ Նա նաեւ կոչ է արել դադարեցնել լեռնարդյունաբերական աշխատանքները, որոնցից զգալիորեն կարող է տուժել Թեղուտի անտառը։
Նշենք, որ կենտրոնի բացման արարողությունից հետո Երեւանում կայացել էր Սերժ Թանկյանի անվճար համերգը։