Սոչիում կյանքի 71-րդ տարում վախճանվել է բանաստեղծ և հասարակական գործիչ Գրիգոր Մազլումյանը: Այս մասին հաղորդում է Ռուսատանի հայերի «Երկրամաս» թերթը:
Նշենք, որ Մազլումյանը եղել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի և Հայաստանի գրողների միության անդամ, ազգայյին մշակույթների Լազարևյան կենտրոնի հիմնադիր և Սոչիի պատվավոր քաղաքացի:
Մազլումյանն իր մի քանի գրքերի հրապարակումից հետո մեծ ճանաչում է գտել Երևանում և Մոսկվայում: Նրա առաջին ժողովածուն կոչվել է «Աղբյուր»: