Ուրբաթ, 22.11.2024, 09:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Սովորեցինք ապրել առանց նախարարի
16:04
Սովորեցինք ապրել առանց նախարարի
Ռոբերտ Ամիրխանյան
Վերջին շրջանում մշակույթի ոլորտում տեղի ունեցած մի շարք իրադարձությունները, նախարարի վերաբերմունքը ստեղծված իրադարձությունների վերաբերյալ և նրա կողմից թույլ տված սխալների մասին բարձրաձայնում են բազմաթիվ մշակութային; Հ/Կ-ներ, մտավորականներ, ավելին` նախարարի հրաժարականի հարցն են առաջ քաշում, մինչդեռ նույն ինքը` նախարարը,; ոչ միայն իրադարձություններին է անհաղորդ մնում, այլ կարծես վերևից արհամարանքով է նայում իր հրաժարականի պահանջին: Մշակույթի նախարարին հաճախ անգործության մեջ է մեղադրում նաև կոմպոզիտորների միության նախագահ պրոֆեսոր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

-Եթե ես փորձեմ տեսնել նրա սխալները, պետք է ես առաջին հերթին նախ տեսնեմ որևէ լավ բան մշակույթի նախարարի վարքի մեջ: Բայց, ցավոք սրտի, ես չեմ տեսնում որևէ լավ բան: Մշակույթի նախարարը անմիջապես պետք է հեռանա, որովհետև չափից դուրս շատ ապացույցներ կան իր ոչ կոմպետենտության և մարդկային իր բնավորության մեջ, որն էլ անհնարին է դարձնում մեր դիալոգները: Պատմեմ մի դեպք. ի՞նչ է նշանակում սա, երբ մշակույթի նախարարը էստրադային արվեստի քոլեջի ուսանողների և դասախոսական անձնակազմի հավաքի առջև նստում է իր մեքենան և փախչում, որոնք հավաքվել էին վարչապետի մոտ պահանջելու, որ քոլեջի հարցը հարկավոր է քաղաքակիրթ ձևով լուծել և մշակույթի նախարարը` նախարարների խորհուրդում երևի հանձնարարական ուներ դուրս գալ և պատասխաննել ուսանողների հարցերին, փոխարենը նա դուրս է գալիս և փախչում նստում է մեքենան ու թողնում գնում: Էսպիսի մարդը իրավունք ունի՞ ղեկավարելու մեր մշակույթը, իհարկե ո'չ:

Իսկ Ձեր կարծիքով նախարարը արհամարու՞մ է դրանով, թե՞ դա իր վարած թույլ քաղաքականության արդյունքն է:

-Իր այդ անընդունելի վարքի մասին մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել իր հետ, բայց ինքը ոչ մի եզրակացություն չի անում: Երևի նոր նախարար գտնելը էս պարագայում դժվար հարց է մեզ համար: Համբերատար սպասենք: Ես չեմ ուզում իմ երկրի մեջ բողոքով ապրել, ես ուզում եմ ապրել գործով, բայց եթե հարցնում ենք, պետք է պատասխանեմ, որ մշակույթի նախարարը իր տեղում չէ և լավ կանի, եթե շուտ եզրակացություն անի:

Նա առհասարակ ոչ մի բանի արձագանք չի տալիս: Նա իր ուզածը անում է մինչև վերջ: Ես մտածում եմ արդյո՞ք արժե խոսել սրա մասին, բայց ամիսներ շարունակ մենք խոսում ենք և օգուտ չի տալիս, ուրեմն երևի չպիտի խոսենք: Մենք արդեն սովորեցինք ապրել առանց մշակույթի նախարարի և երևի պետք է համակերպվենք էդ մտքի հետ:

Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/36346/%D5%8D%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D6%84_%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D5%AC_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%AB.html
Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 741 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0