Գլխավոր » 2011»Օգոստոս»12 »
Սփյուռքահայ թատերագրի ստեղծագործությունը` Գյումրու թատրոնում
13:43
Սփյուռքահայ թատերագրի ստեղծագործությունը` Գյումրու թատրոնում
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր նոր` 146-րդ թատերաշրջանը կբացի Նյու-Յորքում բնակվող անվանի թատերագիր, բեմադրիչ ու թատերական կառավարիչ Հրանդ Մարգարյանի «Երկինքեն երեք աթոռ ինկավ» կատակերգության բեմադրությամբ:
Այս ստեղծագործությունը մեծ ճանաչում ունի Հայաստանում. այն բեմադրվել է Երևանի «Մետրո» թատրոնում և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Բոլոր բեմադրությունների հեղինակն էլ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է: Գյումրիում ևս բեմադրությունը կիրականացնի Նիկոլայ Ծատուրյանը` ձգտելով ստեղծել նոր մեկնաբանություն: «Ինձ համար թանկ է Հրանդ Մարգարյանի թատերգությունը, այն սրտամոտ ու հարազատ է ինձ, որովհետև պարունակում է վառ թատերայնություն, կերպարների արտակարգ մատուցումներ, շեշտված գրոտեսկանյություն: Գյումրու թատրոնն ունի հրաշալի դերասանակազմ, և ես վստահ եմ, որ կծնվի այն ներկայացումը, որի մասին ես երազում եմ»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը: