Գլխավոր » 2011»Հունիս»22 »
Ստեփանակերտի Օղակաձեւ զբոսայգում ներկայացվել են սահմանափակ կարողություններով երեխաների ձեռքի աշխատանքները
14:34
Ստեփանակերտի Օղակաձեւ զբոսայգում ներկայացվել են սահմանափակ կարողություններով երեխաների ձեռքի աշխատանքները
Ստեփանակերտի Օղակաձեւ զբոսայգում այսօր տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Ստեփանակերտի' Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մի խումբ սահմանափակ կարողություններով երեխաների ձեռքի աշխատանքները' գեղանկարչություն, գոբելեն, ասեղնագործություն եւ խեցեգործություն: Միջոցառումը, որը կրում էր «Ո'չ պատերազմին, խաղաղություն ողջ աշխարհին» խորագիրը, կազմակերպվել էր «Արցախի քրիստոնեական մարդկանց ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից' ֆինլանդական «Սի-Եմ-Այ» կազմակերպության աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արցախի քրիստոնեական մարդկանց ընկերակցություն» ՀԿ նախագահ Դավիթ Մելքումյանը, միջոցառման հիմնական նպատակն է հաշմանդամ երեխաների ինտեգրումը հասարակությանը: «Մենք շատ շնորհակալ ենք առաջին հերթին Ստեփանակերտի քաղաքային իշխանություններին, միջոցառումը կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու առումով»,- ասաց Դ. Մելքումյանը' նշելով, որ նման միջոցառումներ իրենց կազմակերպության կողմից շարունակական են լինելու:
Նշենք, որ միջոցառումը ուղեկցվել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների կողմից ուրախ երաժշտական կատարումներով: