Գլխավոր » 2011»Հունիս»21 »
System of a Down. Հայերը կրկին միասին են. «Կոմերսանտ»
16:35
System of a Down. Հայերը կրկին միասին են. «Կոմերսանտ»
Հունիսի 21-ին Մոսկվայի «Օլիմպիյսկիյ» սրահում կայանալու է System of a Down խմբի համերգը: Այդ երաժշտական մեծ տոնին է անդրադարձել «Կոմերսանտ» պարբերականը` «Հայերը կրկին միասին են» հոդվածով:
«System of a Down կազմակերպված երաժշտական խումբը, որ չունի իր նախադեպը, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հաջողության հասնել ազգային սփյուռքի շնորհիվ:
Բարդ է բացատրել System of a Down-ի հաջողությունը` չդիմելով սփյուռքի ուժի մասին դատողություններին: Հինգ ալբոմ յոթ տարվա ընթացքում եւ բոլորն էլ պլատինե, ընդհանուր առմամբ 20 միլիոն օրինակ: Միայն «Toxicity» ալբոմը վաճառվել է 6,5 միլիոն օրինակով: Առանձին հիշատակման արժանի են 2005 թվական ների ալբոմները` «Mezmerize»-ը եւ «Hypnotize»-ը, որոնք երկուսն էլ պլատինե դարձան եւ հայտնվեցին Billboard-ի առաջին հորիզոնականներում: Մինչ այդ նման բան հաջողվել էր միայն The Beatles-ին:
2006-ին, նվաճելով բոլոր հնարավոր դափնիները, ներառյալ Grammy-ն, System of a Down-ը անժամկետ արձակուրդ վերցրեց` խոստանալով կորել առնվազն երեք տարով:
Ընդմիջումը տեւեց 5 տարի, առաջին հերթին այն պատճառով, որ Սերժ Թանկյանի սոլո կարիերան շատ լավ էր ընթանում: Մեկ ուրիշը նրա փոխարեն չր շտապի միանալու հարցում, բայց խոսքը գնում է հայրենակիցների մասին, նոր հետո մեծ գումարների»,- գրում է թերթը: