Գլխավոր » 2011»Օգոստոս»16 »
Թարգմանվել են Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմերը
13:12
Թարգմանվել են Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմերը
Շուտով հայ մանուկները հնարավորություն կունենան կրթվելու Ռոբերտ Սահակյանցի հեղինակած ուսուցողական ֆիլմերով:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Սահակյանցի դուստր Նանա Սահակյանցը, «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ՍՊ ընկերությունն արդեն ավարտել է 22 ուսուցողական ֆիլմերի թարգմանությունները: Դրանք տարիներ շարունակ չեն շրջանառվել. եղել են ռուսերեն, հասանելի չեն եղել հայ աշակերտներին: «Դրանք 22 առանձին սկավառակներ են, որոնք բաժանվելու են հանրապետության հանրակրթական դպրոցներում»,-տեղեկացրեց Ն. Սահակյանցը:
Այս աշխատանքն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ, իսկ թարգմանչական գործընթացը ստանձնել են հանրահայտ մուլտիպլիկատորի ընտանիքի անդամները: «Կարծում եմ' սա մեր մեծ անակնկալը կարելի է համարել առաջիկայում, որի մասին դեռ չէինք բարձրաձայնել»,-նշեց Ն. Սահակյանցը: