Հինգշաբթի, 21.11.2024, 19:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 15 » Թուրք պաշտոնյան ժխտում է Անիի հայկական լինելը
17:22
Թուրք պաշտոնյան ժխտում է Անիի հայկական լինելը
 Անի
Թուրքիայի իշխանություններն առաջարկել են միջնադարյան հայկական Անի քաղաքն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին հաղորդում է Nouvelles d’Armenie-ին` հղում անելով թուրքական «Անատոլու» գործակալությանը:

«Եթե Անին ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այդ մասին մեծաթիվ ռեպորտաժներ կպատրաստվեն: Դա կնպաստի Անիում զբոսաշրջության զարգացմանը, որտեղ զբոսաշրջիկների մշտական աճ է նկատվում»,-ասել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային պատասխանատու Հաքան Դողանայը: Ըստ նրա` 2011 թ. առաջին կիսամյակում Անի է  այցելել  23 հազ. մարդ` հիմնականում Ֆրանսիայից, Անգլիայից, Ճապոնիայից:

«Անիում ապրել են ուրարտացիները, սելջուկներն ու օսմանցիները»,-ասել է թուրք պաշտոնյան՝ անամոթաբար չհիշատակելով, որ Անին հայկական քաղաք է եւ 10-րդ դարում հանդիսացել է Հայաստանի մայրաքաղաքը։

«Թուրքական վարչակազմի ներկայացուցիչը հերթական անգամ խուսափել է  «հայերը» բառից:  Այդ բաց թողնված բառն ամեն անգամ մեր վրդովմունքն է առաջացնում, երբ կարդում ենք զբոսաշրջիկների համար վահանակները: Ինչպե՞ս կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերահսկել պատմության եւ մշակույթի աղավաղումը մի երկրում, որտեղ նման գործելակերպն արդեն կանոն է դարձել»,-անդրադառնում է Nouvelles d’Armenie-ին:


Աղբյուր`http://news.am/arm/news/70947.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 695 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Անի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0