Ինչպես հայտնում է թուրքական «Timeturk» ինտերնետային պարբերականը, «Թուրքական օջախների» Սամսունի մասնաճյուղի նախագահ դոկտոր, պրոֆեսոր Քայա Թունջեր Չաղլայանը Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում-Ակունք-ի խմբ.) առանց համայքի մնացած եկեղեցիների վերանորոգման վերաբերյալ հանդես է եկել կոշտ քննադատությամբ:
Դոկտոր, պրոֆեսոր Քայա Թունջեր Չաղլայանը իր հայտարարության մեջ ասել է, որ վերջերս ջանք են գործադրում կրկին ծաղկեցնել քրիստոնեական մշակույթը, և որ այս նահանգների շարքում ներառված է նաև Սամսունը:
Չաղլայանը նաև հիշեցրել է, թե Անատոլիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Վանում, Տրապիզոնում, Սիվրիհիսարում, Ադըյամանում, Ֆաթիհում, Ստամբուլում, Հաթայում, Տիգրանակերտում (Դիարբեքիր) և Տարսոսում մուսուլման թուրք բնակչության տված միլիոնավոր հարկերով եկեղեցիներ են վերականգնվում և վերանորոգվում:
Եթե դոկտոր, պրոֆեսոր Չաղլայանը մոռացել է կամ չգիտի, ապա հիշեցնենք, որ հենց այդ նույն եկեղեցիների քարերով է, որ մուսուլման թուրք բնակչության համար կառուցել են բազմաթիվ մզկիթներ ու դպրոցներ, որի արդյունքում քրիստոնեական մշակույթի կոթողները կամ իսպառ ոչնչացվել են, կամ էլ վերանորոգման կարիք ունեն:
Չաղլայանը նշելով, որ ցավով է իմացել, որ անցյալ շաբաթ նահանգային գլխավոր խորհրդի կայացրած որոշմամբ Սամսունը ևս միացել է այս քարավանին, ասել է. «Անատոլիայում, որն արդեն հազար տարի է, ինչ անցել է թուրք-իսլամական իշխանության տակ, արդեն չեն բնակվում քրիստոնյա համայնքներ: Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում Անատոլիան ոչ միայն հասատատվեց թուրքական հայրենիք, այլև իսլամացավ: 1923 թ. փոխանմակման մասին համաձայնագրով քրիստոնյաները, ովքեր հատկապես սևծովյան շրջանը Սամսուն մայրաքաղաքով Պոնտոսի հունական ուղղափառ պետություն էին ուզում հռչակել, ուղարկվեցին Հունաստան, իսկ Հունաստանի մուսուլման թուրքերը մեծավ մասամբ բնակվեցին սևծովյան շրջաներում: Մի ժամանակաշրջանում, երբ ամենուր լսելի է, որ կոմունիստական բլոկի փլուզումից հետո միսիոներների ուժով Բալկանները քրիստոնեացնելու համար ջանքեր են գործադրում, Հունաստանի և Բուլղարիայի մեր հավատակիցների և ցեղակիցների կրոնական կյանքին միջամտում են, սպասում ենք, որ մեր քաղաքապետը և վերանորոգման որոշում կայացրած նահանգային գլխավոր խորհրդի անդամները, որոնց հայտնի է Սամսունում կրոնական-ազգային դյուրազգացությունը, կհրաժարվեն եկեղեցու վերանորոգման որոշումից: Հակառակ դեպքում հավատում ենք, որ թեքքեքյոյցի մեր քաղաքացիների գլխավորությամբ Սամսունի մուսուլման բնակչությունը չի մնա անպատասխան»:
http://www.timeturk.com/tr/2011/08/16/turk-ocaklari-samsun-subesi-nden-kilise-restorasyonlarina-tepki.html
Աղբյուր`http://akunq.net/am/?p=11695
|