Թուրքիայի կառավարությունը որոշակի փոփոխություններ է մտցրել Արարատ լեռ բարձրանալու թույլտվություն ստանալու կարգում։ Ինչպես հաղորդում է «Զաման» թերթը, արդեն օգոստոսից զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին հարկ չի լինի հատուկ թույլտվություն ստանալ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից եւ ազգային հետախուզության կազմակերպությունից։
Այսուհետ զբոսաշրջիկները կարող են դիմել միայն արտգործնախարարություն, ինչպես նաեւ Իգդիրի եւ Աղրի նահանգապետերին։ Նախկինում հարկավոր էր դիմել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարւթյուն, որը բոլոր այդ դիմումներն ուղարկում էր ԱԳՆ, ՆԳՆ եւ հետախուզության ծառայություն։