Շաբաթ, 23.11.2024, 14:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 15 » Թուրքիայի միակ հայկական գյուղում նշվել է Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնը
17:29
Թուրքիայի միակ հայկական գյուղում նշվել է Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնը
 Վագըֆ
Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո մնացած միակ հայկական Վագըֆ գյուղում օգոստոսի 14-ին նշվել է Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնը եւ կատարվել խաղողօրհնեքի արարողություն։

Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագն իրականացրել է Հաթայ նահանգում նշանակված նոր քահանա Ավետիս Թաբաշյանը։ Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը եւս մասնակցել է պատարագին եւ ողջույնի խոսքով հանդես եկել՝ չմոռանալով շնորհավորել մահմեդականներին՝ Ռամադանի տոնի կապակցությամբ։

Հայկական եկեղեցու բակում կատարված խաղողօրհնեքից հետո Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայի այլ շրջաններից եւ Մերձավոր Արեւելքից եկած հյուրերին հարիսա են հյուրասիրել։

Վագըֆի գյուղապետ Պերճ Քարթունը նշել է, թե երջանիկ է, որ Թուրքիայի միակ հայկական գյուղում այդքան հյուրեր է ընդունել։


Աղբյուր`http://news.am/arm/news/70974.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 614 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Վագըֆ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Grace   (12.09.2012 05:43) [Նյութ]
Cheers pal. I do appreciate the wiritng.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0