Գլխավոր » 2011»Օգոստոս»31 »
Տալլինում հիշում են Սերգեյ Դովլաթովին՝ հայկական արմատներով «աշխարհաքաղաքացուն»
23:55
Տալլինում հիշում են Սերգեյ Դովլաթովին՝ հայկական արմատներով «աշխարհաքաղաքացուն»
Տալլինում օգոստոսի 25-ին սկսվել է «Դովլաթովի օրեր» միջազգային գրականագիտական փառատոնը։
Օգոստոսի 26-ին տեղի կունենա գրականագիտական սիմպոզիում, որի ընթացքում ելույթ կունենան գրողի ստեղծագործության ռուս եւ էստոնացի ուսումնասիրողներ, իսկ երեկոյան տեղի կունենա «Դովլաթով ենք կարդում» ներկայացման պրեմիերան, հայտնում է Lenta.ru-ն։
Նշենք, որ Սերգեյ Դովլաթովն Էստոնիայի մայրաքաղաքում ապրել եւ աշխատել է 1972-1975 թվականներին, ուրեւ լույս է տեսել նրա գիրքը։ Երեք տարվա ընթացքում նա հասցրել է որպես թղթակից աշխատել «Սովետսկայա Էստոնիա», «Մորյակ Էստոնիի» եւ «Վեչերնիյ Տալլին» թերթերում։ 2003 թվականի սեպտեմբերի 3-ին՝ գրողի ծննդյան օրը, Տալլինում տեղադրվել է նրա դիմանկարով հուշատախտակ։
Օգոստոսի 24-ին լրանում է գրողի մահվան 21-րդ տարելիցը։
Նշենք, որ Սերգեյ Դովլաթովի մայրը հայուհի է։ Հայ բարեկամների մասին նրա ամենահայտնի պատմություններից է «Մի ժամանակ մենք ապրում էինք լեռներում» ստեղծագործության մեջ։ Իր մորական պապի՝ Ստեփանի խիստ բնավորության մասին նա պատմել է «Մերոնք» ստեղծագործության մեջ։
Դովլաթովը սրտային անբավարարության պատճառով մահացել է 1900 թվականի օգոստոսի 24-ին՝ Նյու Յորքում։