Հինգշաբթի, 21.11.2024, 18:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 13 » Տաթեւ Մնացականյան
12:28
Տաթեւ Մնացականյան
 Տաթեւ Մնացականյան
Ձուկ, որի թեփուկները հայկական գերբն են պատկերում

Նկարիչ-դիզայներ, էքսլիբրիսի մասնագետ, լուսանկարիչ Տաթեւ Մնացականյանը եւ հագուստի մոդելավորող Հասմիկ Մնացականյանը օրերս վերադարձել են միջազգային մշակութային սիմպոզիումից: Նկարչական մեկշաբաթյա փառատոնն անցկացվել է Թաթարստանի Ելաբուգա քաղաքում, մասնակիցները 30-ն են եղել, հիմնականում` մահմեդականներ:

Մնացականյան քույրերին 6-րդ միջազգային նկարչական սիմպոզիումին մասնակցելու եւ Հայաստանը ներկայացնելու էր հրավիրել Նկարիչների միությունը. "Բոլոր մասնակիցները պետք է ցուցադրեին իրենց ազգային օրնամենտները: Հենց տեղում նկարիչները ստեղծագործում էին: Մենք մեր գաղափարներով պատրաստ գնացել էինք, պահանջվող նյութերը մեզ հետ տարել էինք, որը նկարելիս խնդիրներ չլինեին”:

"Սիմպոզիումի մասնակիցներից շատերը չգիտեին Հայաստանի մասին, լավ է, որ հայ ներկայացուցիչներ կային, որոնք կարողացան ադրբեջանցիների պատմական սուտ տեղեկությունների դեմն առնել”,- պատմեց Տաթեւ Մնացականյանը:

"Ինքս էլ գիտեմ՝ ադրբեջանցիները շատ խորհրդանիշներ օգտագործում են, հետո էլ հայտարարում, որ իրենցն է: Սկզբում բացասական տրամադրված չէի, սուր անկյուններ չէի փնտրում, բայց բացահայտ ագրեսիա էի նկատում: Երկու տարեց ադրբեջանցի իրենց ելույթները սկսեցին` միանգամից անդրադառնալով սեփական պատմությանը: Այդ մարդը հայտարարեց` իրենք 7000 տարվա պատմություն ունեցող ազգ են:): Ամենաաբսուրդն այն էր, որ ներկաները լուռ լսում ու հավատում էին: Հետո ասաց, որ իրենց հողերը Հայաստանի ձեռքում են գտնվում, հիմա բանակցություններ են տարվում, որ ետ վերադարձվեն, այդ ժամանակ բոլորը կտեսնեն իրենց արվեստն ու օրնամենտները:  Չդիմացա ու հակադարձեցի` ասելով, որ ստելու փոխարեն պետք է հստակ իմանալ պատմությունը` նման աբսուրդ հայտարարություն անելուց խուսափելու համար: Մի քանի բան ասելուց հետո դուրս եկա, որ կռիվ չանեմ, որպեսզի Հայաստանի անունը սկանդալների հետ չկապվեր: Բայց ուրախ եմ, որ այնտեղ էինք, թե չէ ադրբեջանցիները, հայերի բացակայությունից օգտվելով, առիթը չեն կորցնում սուտ տեղեկություններ տարածելու ու դատարկ քարոզչություն անելու համար”,- նշեց նկարիչ-դիզայները:

Տաթեւը կարծում է, որ միջազգային հարթակներից ազգայինը ճիշտ ձեւով ներկայացնելն քաղաքական ամենակարեւոր քայլն է. "Այժմ շատերը մոռանում են իրենց ազգային արժեքները, ապրելակերպը, ոճը, խորհրդանիշները, իսկ օրնամենտն ամեն ազգի խոսակցական լեզուն է: Ներկաներից շատերը բողոքում էին, որ ժամանակակից արժեքների ետեւից գնալով` իրենց երկրներում էլ մոռանում են հիմնական ազգայինը”:

Մեր ներկայացուցիչների լոգոն եւս հայկական է եղել. "Մասնակցության համար պետք էր անհատական նշան ներկայացնել: Քրոջս հետ ուղարկել էինք մեր անունների տառերով հայկական մանրանկարչական տառերից կազմված զարդանախշ, որը գրավեց կազմակերպիչների ուշադրությունը”:

Մասնակիցներն իրենց ստեղծագործությունները նվիրել են Թաթարստանի թանգարանին. "Քույրիկս ներկայացրել էր խաչքարի ու կարպետի հայկական նախշերից, ի դեպ, կարպետի օրնամենտն ամբողջովին բնական կաշվից էր, որը մեզ հետ էինք տարել: Իսկ ես գրաֆիկական աշխատանք ներկայացրի, որն Աղթամարի 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու թեմայով ռելիեֆ էր: Վերջում էլ որոշեցի ձուկ պատկերել. թեփուկների փոխարեն կոպեկներ փակցրի հակառակ կողմով, որ մեր գերբը երեւա: Այստեղ քաղաքական պահ կա. կոպեկի թիվը կապ չունի, կարեւորը երկրի գերբն է: Բարձր մակարդակով կազմակերպված սիմպոզիում էր, նրանք շատ լուրջ են տրամադրված, հենց այնպես ոչինչ չեն կազմակերպում”,- ասաց Տաթեւը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տաթեւ Մնացականյանի անձնական արխիվից


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%BF%D5%A1%D5%A9%D5%A5%D6%82-%D5%B4%D5%B6%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-2/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 753 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տաթեւ Մնացականյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0