Հինգշաբթի, 21.11.2024, 18:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Տիգրանակերտ քաղաքի նորանոր մանրամասներ են բացահայտվում
13:12
Տիգրանակերտ քաղաքի նորանոր մանրամասներ են բացահայտվում
պեղումներ
Արցախի Տիգրանակերտ քաղաքի պեղումների արդյունքում նորանոր մանրամասներ են բացահայտվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը’ հավելելով, որ այս տարի հիմնական աշխատանքներն իրականացվում են քաղաքի հյուսիսային պարսպապատի եւ եկեղեցու տարածքում: «Պարսպապատը շատ խորն է ‘մինչեւ 5 մետր, եւ մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացնում պարսպի բացման համար: Եկեղեցու հարավային եւ հյուսիսային բակերն ենք մաքրում, եւ արդեն շատ հետաքրքիր արդյունքներ ունենք: Մոտ 40-50 սմ տրամագծով սյուն ենք գտել, որը կամ խարիսխ է կամ խոյակ’ վաղ քրիստոնեական շատ նուրբ քանդակներով: Գտել ենք Տիգրանի ժամանակի պարսպի ծիծեռնակապոչ կապերով քառակուսիներ: Հյուսիսային բակում մի մեծ սրբատաշ պատվանդան ենք բացում, որը հնարավոր է’ վաղ քրիստոնեական կոթողի մնացորդ է: Բացել ենք մի ջրավազան, որը շատրվանների հատվածներ ունի: Եվ դա զբոսաշրջության տեսանկյունից մեծ հետաքրքրություն առաջացնող կառույց է»,- ընդգծեց Հ. Պետրոսյանը:

Նրա խոսքով’ պեղումները շարունակվելու են մինչեւ օգոստոսի վերջը: «Մենք մտադիր ենք եկեղեցու ջրահեռացման եւ ծածկի խնդիրները լուծել, քանի որ պատերը մի քիչ փխրուն են դարձել, եւ գուցե հնարավոր լինի երկու խմբով պեղումները շարունակել նաեւ սեպտեմբերին: Այս տարի պետք է եկեղեցին եւ շրջապատը մաքրենք, քանի որ եկեղեցու հետ կապված ամրակայման աշխատանքները հրատապ են դառնում»,- շեշտեց արշավախմբի ղեկավարը:

Անդրադառնալով Տիգրանակերտի թանգարանի գործունեությանը’ Հ. Պետրոսյանը նշեց, որ այն մեծ թվով այցելուներ է ունենում’ օրական մոտ 200-300: Այցելուների շրջանում մեծ թիվ են կազմում նաեւ օտարերկյա զբոսաշրջիկները: Վերջերս թանգարանն ունեցել է Նոր Զելանդիայից, Նորվեգիայից ժամանած այցելուներ: Օգոստոսին կկազմակերպվի Տիգրանակետին նվիրված օր, որի շրջանակներում ԼՂՀ-ի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը միջոցառումներ կանցկացնի:

Նշենք, Արցախի արշավախումբը 2005թվականին է հայտնաբերել հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը եւ 2006թ-ից հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում:Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, եւ որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի Միջնաբերդի պարիսպների մի հատվածը, Ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:


Աղբյուր`http://ankakh.com/2011/08/137152/

Կատեգորիա: Հնագիտություն | Դիտումներ: 838 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տիգրանակերտ, Արցախ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0