Գլխավոր » 2011 » Հունիս » 24 »
Վաղը կփակվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը
23:55
Վաղը կփակվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը |
Հունիսի 24-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի փակման համերգը:
Մենակատարների պետական անսամբլը (դիրիժոր Զավեն Վարդանյան) Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային կազմը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կկատարեն Խաչատուր Մարտիրոսյանի «Իմպրովիզացիան և զուգանվագը»: Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Խաչատուր Մարտիրոսյանի «Ծաղկավառ ուղին», «Ծամերդ հյուսել», «Երգի այգաբաց» երգերը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Նույն երգչախումբը կկատարի նաև Վարդ Մանուկյանի «Լուսեղեն երազ», Արմենուհի Կարապետյանի «Լուսնակը» խմբերգը «Հինգ խմբերգ ժողովրդական խոսքերով» շարքից և Աշոտ Ղազարյանի «Հալելուա» երգերը:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս տարի փառատոնը բացվեց մայիսի 17-ին:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73125/
|
Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց |
Դիտումներ: 704 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|