Կիրակի, 24.11.2024, 08:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Վահան Արծրունին ոչ «ՎիվաՍելի» դուռը ծեծողն է, ոչ վարչապետի, ոչ էլ պրեզիդենտի
16:41
Վահան Արծրունին ոչ «ՎիվաՍելի» դուռը ծեծողն է, ոչ վարչապետի, ոչ էլ պրեզիդենտի
Վահան Արծրունի
Երաժիշտ Վահան Արծրունին երազում է, որ մեր երկրում օրենք լինի արվեստի մասին, որը կազատեր արվեստագետին «էն դարդերից ու ցավերից, որ էսօր ունեն», մասնավորապես` հարկային օրենքներից: Այս մասին այսօր` հունիսի 21-ին երաժշտության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց երաժիշտը:

«Պայմաններն այնպես են ստեղծված, որ բացի երաժշտությունից պետք է զբաղվել նաեւ անհատ ձեռներեցությամբ: Դա բերում է նրան, որ մի դեպքում ես չեմ զբաղվում ստեղծագործությամբ, իսկ երկրորդ դեպքում` մարդիկ ճամպրուկները հավաքում են եւ հեռանում երկրից, որպեսզի զբաղվեն ստեղծագործությամբ»,- ասաց Վահան Արծրունին` հավելելով, որ երկրներ կան, որտեղ արվեստագետներին որոշակիորեն ազատել են հարկերից եւ այդտեղ մշակույթը զարթոնք է ապրել:

Նրա խոսքով, այսօր ստեզծագործողը բազմաթիվ խնդիրներ ունի, դահլիճ վարձակալելը, տոմսարկղին, երաժիշտներին, գովազդների համար վճարելը, որի արդյունքում ստեղծագործողը համերգի արդյունքում «միուսով է դուրս գալիս», ինչը բնականաբար ուղղորդում է հովանավորներ գտնելուն, իսկ հովանավորները, ըստ նրա, «ՎիվաՍելն» է, վարչապետը կամ նախագահը:

«Ես  ոչ «ՎիվաՍելի» դուռ ծեծողն եմ, ոչ վարչապետի, ոչ էլ պրեզիդենտի, չստեղծագործե՞մ, չներկայացնե՞մ իմ ստեղծագործությունները»,- ասաց Վահան Արծրունին: Նրա կարծիքով, պետք է արվեստագետին ազատել շուկայական հարաբերությունների պարտադրանքից:


Աղբյուր`http://news.am/arm/news/64031.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 884 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0