ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հանրային հեռուստատեսության «Դասական ալիք» ստեղծագործական խմբի ղեկավար Մարկ Պետրոսյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Մարկ Պետրոսյանը հանրային հեռուստաընկերության վաստաակաշատ աշխատակւիցներից է: Նա պարգեւատրվել է ծննդյան 80-ամյակի կապակցությամբ եւ հեռուստատեսության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար: Չնայած պատկառելի տարիքին նա շարունակում է երիտասարդի ավյունով ստեղծագործել: Չնայած նրա պատրաստած հաղորդումները հիմնականում հեռարձակվում են կեսգիշերն անց, այնուամենայնիվ դրանք ունեն հստակ իրենց ունկնդիրը: