Օգոստոսի 15-ին լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը Ա. Սպենդիարյանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ համերգային ծրագրով կնշի իր` բեմական գործուներության 65 տարին, և համերգն այդպես էլ վարպետն անվանել է` «65 Տարի բեմում»:
Երեկոյին հրավիրված է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կլինեն նաև բարձրաստիճան այլ հյուրեր, անվանի երաժիշտներ և վարպետի արտասահմացի գործընկերները:
Համերգին իրենց կատարումներով հանդես կգան լավագույն երաժիշտներ ու հանրահայտ երգիչներ: Վարպետ Ջիվանն էլ իր հերթին խոստանում է հանդես գալ նոր մեղեդիների ու իր իսկ հեղինակած երգերի կատարումներով, որոնք դեռևս չեն հնչել:
Լավագույն համարների կատարումներով` մեծ շուքով կազմակերպած համերգին ինչպես միշտ ելույթ կունենան Ջիվան Գասպարյանները (վարպետը թոռան հետ) միասին: