Գլխավոր » 2011»Օգոստոս»8 »
Վերաբացվել է Ալեքսանդրետի Քառասուն մանկանց հայկական եկեղեցին
18:21
Վերաբացվել է Ալեքսանդրետի Քառասուն մանկանց հայկական եկեղեցին
Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, 9 տարի ընդմիջումից հետո վերաբացվել է Հաթայի Ալեքսանդրետ գավառի Քառասուն մանկանց հայկական եկեղեցին: Եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Ավետիս քահանա Թաբաշյանը:
1872 թ. կառուցված եկեղեցում պատարագ է մատուցել Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից Ալեքսանդրետի հոգևոր հովիվ նշանակված Ավետիս քահանա Թաբաշյանը, ում պատասխանատվության շրջանակների մեջ մտնում է Հաթայի և շրջակայքի եկեղեցիները:
2002 թ. եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Սարգիս Սերոբ Բիլյանի մահվանից մինչ օրս եկեղեցում պատարագ չէր մատուցվել:
«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է Հաթայից