Հինգշաբթի, 21.11.2024, 18:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » «Վրացիները պահանջում են եկեղեցիներ, որոնք վրացական չեն»
14:35
«Վրացիները պահանջում են եկեղեցիներ, որոնք վրացական չեն»
Վարդան Դևրիկյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը խոսեց հայկական եկեղեցիների նկատմամբ Վրաստանի ունեցած հավակնություններից և նշեց, որ վրացիները Հայաստանից պահանջում են եկեղեցիներ, որոնք վրացական չեն:

Ըստ նրա` Ախթալայի և Քոբայրի վանքերը վրացական չեն ոչ միայն որովհետև հայերն են կառուցել, այլև այն պատճառով, որ սկզբնապես Վրաց եկեղեցու թեմ չի եղել, սակայն կարճ ժամանակահատված` 12-13-րդ դարերում, երբ բարձր էր Զաքարյանների քաղաքական կշիռը, և հզոր էր վրաց պետությունը, այդ վանքերը եղել են Վրաց եկեղեցու իշխանության շրջագծում:

«Այսինքն` վրաց եկեղեցու ազդեցությունը այդ վանքերի վրա պայմանավորված է եղել զուտ քաղաքական գործոնով»,- շեշտեց Վարդան Դևրիկյանը:

Վրացական կողմի պահանջը, ըստ նրա, նպատակ ունի արդարացնելու իրենց կեցվածքը հայ եկեղեցու թեմի վերաբերյալ:

«Իսկ եթե իրենք ունեն հետևորդներ և ուզում են թեմ բացել` մեր օրենսդրությունը տալիս է այդ հնարավորությունը, և այստեղ որևէ խնդիր չկա»,- ամփոփեց գրականության ինստիտուտի փոխտնօրենը:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/02/vardan-devrikyan/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 578 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վարդան Դևրիկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0