Գլխավոր » 2011»Օգոստոս»7 »
“WHITE ILLUSIONS” CONCERT BY KAREN GRIGORORYAN AT ROYAL FESTIVAL HALL
15:26
“WHITE ILLUSIONS” CONCERT BY KAREN GRIGORORYAN AT ROYAL FESTIVAL HALL
Սեպտեմբերի 1–ին Լոնդոնի "Royal Festival Hall” համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինային երեկոն Լոնդոնի Ֆիլարմոնիա Օրքեստրի անմիջական մասնակցությամբ և աշխարհահռչակ Մարիուս Ստրավինսկիի խմբավարությամբ:
Միացյալ Թագավորությունում կայանալիք այս համերգային ծրագրով Կարեն Գրիգորյանը սկսում է իր միջազագյին տուրնեն եվրոպական տարբեր երկրներում:
Համերգային ծրագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ հոբելյանական տարելիցին:
Կարեն Գրիգորյանը առաջին անգամ կներկայացնի իր դասական ստեղծագործությունները, ինչպես նաև ծրագրում ընդգրկված են մեզ հայտնի այլ ստողծագործություններ: Հայստանից հրավիրված են երաժիշտներ Արեգ Միրզոյանը, Նելլի Մանուկյանը, Վարդան Գաբոյանը, Կարեն Շահգալդյանը, Բեն Ասատրյանը, իսկ երգչուհի Ջյուսը կկատարի Կարեն Գրիգորյանի 2 հեղիանակյին ստեղծագործությունները : Երաժիշտներին կմիանա նաև երգեհոնահար և դաշնակահար Արթուր Բոբիկյանը Անգլիայից:
Նախագծի կազմակերպիչն է անգլիական Ինվերս ընկերությունը, իսկ նախագծի բացառիկ ինֆորմացիոն գործընկերն է Luxery ամսագիրը: Համերգային ողջ ընթացքին հնարավոր կլինի հետևել Հանրային Հեռուստաընկերության եթերում: