Շառլոտկա, կտուր, sms Երևակայությունս
մթնշաղի գույն ունի ու դրա նման արագ ինչ-որ բան է ասում ու մեղմ
կոպերս համբուրելով` հալչում մատներիս արանքում, չեմ հասցնում բռնել..
մնա…մնա մի քիչ էլ: Մեղմ պտույտներով գալարվում էի քամիների առանցքի
շուրջ, տաք հոսանքները գրկում էին ինձ: Աշխարհի բոլոր քարտեզները տանում
են նրա տուն...