Ահա այս նկուղում կախված հին նկարի պես , §շլխկ¦ ձեր առջև... Բարև էկրաններ, կամ մոնիտորներ, սկայպահարներ, արևահարներ, կամ ինչպես կուզեք..
Դե քանի որ իրական մի հիմք չնչին մեկնարկս պիտի ունենար, կասեմ ձեզ, որ ես իմ ընկերներից
ճիպոտահարված այցելեցի ձեզ:
...Էց, էզ, ից, ին. ձանձրացաք այո`պոչավոր տիկին...պատկերացնում եմ դեմքն այդ ծամածուռ, որ §տլխկ, տլխկ¦ բարբաջումների
ազդեցության տակ մարմնամտորեն պատառոտում եք ձեր ձեռքերն բռի …և մի հաշվապահ նկարչի
արած §նկարի¦ նման... §վայ ծնոտը ձեր... մմմմ... վայ ինչ
տականքնեք լսի¦ ի՞նչ, լ՞ցնեմ
ձեր գլխին բանբասանքների լայն շատրվաններ. Այսինչը այստեղ այսօր այս գնեց, այնինչը
այնտեղ ցերեկով միզեց, այս հարևանի ուշքն ու միտքը լոք, նրա կիսամշակ, անգույն հետույքով
արբելն է իրոք... բանջարավաճառն ձեզ տեսնելիս, ամենաթարմ վարունգն է տալիս... §տտխկ, տտխկ¦ վերջապես մաշվեց
կարմիր ականջը ձեր ընկերուհու:
Հանաքը հանաք, դուք էլ ինչ կուզեք ինձ ասեք, բայց այստեղ դուք էլ մի բան կգտնեք: Կամ
մեռելաբույր ինչ որ քննադատ §արվե՛ստ, արվե՛ստ¦ բացականչելով,
որ մինչև այժմ այդպես էլ չեղավ, որ ընկալեր դրանից մի բան, ու վերոհիշյալ այն աղջիկներից պակաս անմիտ չի` առանց լսելու կքննադատի:
Իրենց ասեմ ես` այս զավեշտները մենք սևացնում ենք գարեջրի հետ, ու կհամոզվեք որ երբևիցե,
մենք մեծամիտ չենք: Եվ այս ամենը թարմացնող փոքրիկ զավեշտ է, մինչև մեր համեստ ու բուն
նպատակաը:
Եվ այսպես ինչ որ ասում, ուզում, խոսում, սպասում ենք փոխադարձաբար, որ միասին ինչ
որ իսկական մի գույն ստանանք: