Շաբաթ, 21.12.2024, 17:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » Անգիրք կոնյակ եւ սիգար
02:05
Անգիրք կոնյակ եւ սիգար
«Անի» գրատուն
Մի քանի ամիս առաջ հերթական անգամ փակվեց Երեւան քաղաքի փոքրաթիվ գրախանութներից մեկը` հրապարակի վրա գտնվող «Նոյյան տապան» գրախանութի հարեւանությամբ գործող «Անի» գրատունը: Մեզ հասած նախնական տեղեկությունների ու շշուկների համաձայն՝ դեռեւս անհայտ էր խանութի հետագա ճակատագիրը, սակայն գրեթե պարզ էր, որ գրքերն ու գրականությունը խանութի տարածքից անվերադարձ վռնդվել են: Որոշ ժամանակ անց «Անի» գրատան տարածքում սկսվեցին բուռն շինարարական աշխատանքները: Ներսի տարածքը քանդուքարափ անելու ու լիովին ձեւափոխելու արդյունքում խանութն ավելի ու ավելի է ընդարձակվել:

Իսկ այսպիսի ընդարձակություն Երեւանում որեւէ մեկը դժվար թե հատկացնի գրքերին ու գրականությանը: Շատերի կարծիքով՝ գրախանութային անփողաբեր բիզնեսն այսօր ձեռնտու չէ ոչ մեկին, եւ չես էլ մեղադրի նրանց, ովքեր հրաժեշտ են տալիս իրենց չստացված, «տակ տված» սեփական բիզնեսներին. ինչը պահանջարկ չունի, իհարկե, ենթակա է կոռոզիայի: Մյուսներն ասում են, թե գրախանութները լավ չեն կազմակերպում իրենց գործունեությունը՝ համակարգված չեն աշխատում, եւ հենց դրա պատճառով էլ ի վերջո դատապարտված են փակվելու: Իսկ իրականում, եթե գիրք կարդալու խելագար ցանկությունից շատերը վառվեին (ինչը հիմա ծիծաղելի է թվում, ու ոչ ոքի չես կարող մեղադրել, լավ են անում, ինչո՞ւ կարդալ), գուցե Երեւանում սնկի պես գրախանութներ աճեին, ոչ թե փակվեին:

Մինչ այսօր «Անի» գրատան տարածքում շարունակվում են կատաղի շինարարական աշխատանքները: Ցեմենտ-բետոնային միստիկ աուրայի մեջ փորձեցինք պարզել՝ արդյո՞ք այս ջանքերը գրքերի համար են թափում: Բանվորները ձայն չհանեցին ու շարունակեցին աշխատել: Բրիգադիրը մոտենալով ասաց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, թե նախկին գրախանութի տարածքն ապագայում ինչին է ծառայելու, իրենք ուղղակի աշխատում են, որ աշխատեն: Նա ասաց, որ տարածքը պատկանում է իր սեփականատիրոջը` Հայկ Բեգլարյանին, եւ ինքը չգիտի, թե Հայկ Բեգլարյանն ինչ է պատրաստվում անել նորոգված խանութի տարածքի հետ: Հայկ Բեգլարյանը Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի որդին է, եւ «Անի» գրատան տարածքն ու տարածքի հետագա ճակատագիրը պատկանում են նրա մտահղացումներին: «Նոյյան տապան» գրախանութի բաժնի վարիչներից մեկն ասում է, որ ի սկզբանե էլ լուրեր են պտտվել, թե փակված «Անի» գրատունն այլեւս չի գործելու որպես գրախանութ:

Նորոգման աշխատանքներին նայելով՝ իհարկե համոզվում ես, որ տարածքն ապագայում ծառայելու է կամ ուտել-խմելուն, կամ հագնել-կապելուն, կամ օֆիս-մոֆիսներին. բոլորն էլ գրքի բիզնեսին ոչ մի առումով չեն զիջում, իսկ ավելի ստույգ, մեր տեղեկություններով, «Անի» գրատան տարածքը կոնյակ խմելու եւ սիգար ծխելու հերթական բրյուգերական օբյեկտն է դառնալու, որտեղ իշխաններն ու օլիգարխները օրվա մեջ հնարավորություն կունենան կում-կում անել կոնյակ ու փստացնել սիգար` խորհելով հերթական դեգեներատության, փող լվանալու ու ամեն գնով պառլամենտ մտնելու մասին:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/23/cognac/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1302 | Ավելացրեց: admin | Տեգեր: Անի, գրատուն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Kaylin   (13.11.2012 22:20) [Նյութ]
I will be putting this dazzinlg insight to good use in no time.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0