Հինգշաբթի, 12.12.2024, 01:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Աշխատում է էնտուզիազմով
15:29
Աշխատում է էնտուզիազմով
 Հայաստանի երկրորդ պետական սիմֆոնիկ նվագախումբ
ՀՀ կառավարության որոշմամբ եւ Լորիս Ճգնավորյանի նախաձեռնությամբ՝ Գյումրիում 1992թ. ստեղծվեց Հայաստանի երկրորդ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր նշանակվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Մացոյանը, ով ներկայումս Օդեսայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է եւ տեղի պետական կոնսերվատորիայի երաժշտական ակադեմիական կենտրոնի ղեկավարը: Ժամանակին նա հիմնեց նաեւ երգչախումբ: Տարիներ անց՝ 1995-1998 թթ., թե՛ նվագախմբի եւ թե՛ երգչախմբի ղեկավարումը ստանձնեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը: 1998-ից միայն նվագախումբը ղեկավարում է Սամվել Ադամյանը: Գյումրեցի երաժիշտների հավաստիացմամբ, այն բանից հետո, երբ նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարությունից անցավ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի իրավասությանը, սկսեց կազմաքանդվել՝ վերածվելով կամերային կազմի: Ըստ մեր զրուցակիցների՝ պատճառները շատ էին. երաժիշտների ցածր աշխատավարձը, Մլքեյան-նվագախումբ հակասությունները, ինչպես նաեւ քաղաքում ստեղծված «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը, ուր համեմատաբար բարձր են աշխատավարձերը: Կոլեկտիվը չունի կայուն համերգային գործունեություն, միայն դեպքից դեպք տարբեր միջոցառումների շրջանակներում է հանդես գալիս: Ժամանակին տեղի մամուլում հոդվածներ տպագրվեցին, սակայն ոչ ոք չուզեց զբաղվել նվագախմբի ճակատագրով, մինչդեռ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը հրաշալի առիթ էր այն պրոֆեսիոնալ կադրերով համալրելու համար: Ասում են՝ ֆինանսներն էլ տնօրինվում էին անհասկանալի ձեւով, նվագախումբը ֆինանսավորվում էր լրիվ կազմի համար, սակայն աշխատավարձ էր ստանում շուրջ 20 երաժիշտ: Քանի որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը վատառողջ է, «Առավոտը» կապվեց երկրորդ դիրիժոր Երվանդ Վարոսյանի հետ, ով կոլեկտիվում է 2009թ.-ից: Ինչպես եւ սպասվում էր, մեր զրուցակիցը հերքեց այն տեղեկությունը, թե նվագախումբը հանդես է գալիս կամերային կազմով, հավաստիացնելով, որ կոլեկտիվում աշխատում է շուրջ 45 երաժիշտ: Ինչ վերաբերում է փորձասենյակին, դիրիժորն ասաց, որ մինչեւ 2010թ. նվագախմբի փորձերն անցկացվել են Գյումրիի արվեստների ակադեմիայի դահլիճում, հիմա դրանք ընթանում են տեղի թիվ 10 ֆրանսիական թեքումով դպրոցում: Աշխատավարձերի մասով էլ ասաց. «Ստանում ենք ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար: Կարճ ասած՝ ինչպես հանրապետության, այնպես էլ գյումրեցի երաժիշտներս վարժվել ենք էնտուզիազմով աշխատելուն: Ի դեպ, հովանավորներ չունենք»: Հարցին, թե ամսական քանի՞ համերգ են ունենում, Ե. Վարոսյանը պատասխանեց. «Մեկ համերգ հաստատ լինում է, սակայն մասնակցում ենք տարբեր միջոցառումների»: Ավելացրեց նաեւ, որ նվագախումբը պատրաստվում է 2011-12թթ. համերգաշրջանը սկսել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական ծրագրով, որտեղ կհնչեն ինչպես արեւմտաեվրոպական, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, պատրաստվում են նաեւ 2012թ. նշել Գյումրիում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրության 100-ամյակը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96377/view

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 906 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի երկրորդ պետական սիմֆոնիկ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Joerlin   (13.12.2013 11:26) [Նյութ]
Great insghit! That's the answer we've been looking for.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0