Գլխավոր » 2011»Հունիս»20 »
Համմերի արվեստների թանգարանում կցուցադրվի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը
13:33
Համմերի արվեստների թանգարանում կցուցադրվի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը
Արմանդ Համմերի (Լոս Անջելես) մշակության կենտրոնում եւ արվեստների թանգարանում հունիսի 18 -ին կկայանա «Հայաստանի վերջին լարախաղացը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ցուցադրության կազմակերպիչը ԱՄՆ-ում գործող հայկական «Արփա» հիմնադրամն է:
Նշենք, որ ռեժիսորներ Իննա Սահակյանի եւ Արմինե Երիցյանի այս ֆիլմը լավագույնն էր ճանաչվել 2011 թ. հունվարի 25-ից փետրվարի 1-ը Նյու Յորքում կայացած պարային փաստագրական ֆիլմերի 39-րդ փառատոնում (Dance on Camera Film Festival):
«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը պատմում է հայ լարախաղաց վարպետներ Ժորա Արմենակյանի ու Կնյազ Մհերյանի եւ Հայաստանում նրանց անհետացող արվեստի մասին:
2010թ. հոկտեմբերի 17-ին ամերիկյան PBS հեռուստաընկերությամբ կայացել էր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ցուցադրվել է նաեւ Ճապոնիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում եւ այլ երկրներում:
«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը հաղթել է նաեւ Բելգրադի ազգային ֆիլմերի XIX փառատոնում:
Հոկտեմբերի 22-ին ֆիլմը ցուցադրվել է Լայպցիգի միջազգային փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում կայացած հայկական «Նուռ» փառատոնում: