«Առավոտի» հունիսի 22-ի «Փող, ձի, սեքս եւ Հովեյան» հրապարակման հետ զետեղվել էր պարոն Հովեյանի լուսանկարը, որտեղ նա ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության կարեւորագույն օբյեկտների պահպանության օղակի ավագ հրահանգիչ Անի Տերտերյանի եւ Շարամբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գլխավոր հաշվապահ Անահիտ Հովհաննիսյանի հետ էր: Հայտնում ենք, որ այդ կանայք նյութի բովանդակության հետ ոչ մի կապ չունեն, իսկ լուսանկարը ուղղակի վերցված է համացանցից եւ ինչպես այնտեղ եղած ցանկացած ինֆորմացիա, հանրության սեփականությունն է: