Գլխավոր » 2011»Օգոստոս»25 »
Մանկական «Նոր ալիք»-ում Լիդուշիկն արժանացել է հատուկ նվեր-մրցանակի
03:28
Մանկական «Նոր ալիք»-ում Լիդուշիկն արժանացել է հատուկ նվեր-մրցանակի
Օգոստոսի 20-22-ը Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում տեղի ունեցած մանկական «Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանի մասնակից 12-ամյա Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) արժանացել է հատուկ մրցանակի իտալական «Ռաունա» հեռուստաընկերության կողմից:
«Հատուկ մրցանակի շնորհիվ, Լիդուշիկը հնարավորություն կունենա մասնակցելու այդ հեռուստաընկերության ամենահայտնի մանկական հեռուստածրագրերից մեկին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան հեռարձակող «Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Լիանա Վարդանյանը: Նրա խոսքով' Լիդուշիկը շատ լավ է հանդես եկել մրցույթում. նրա «Պարը» երգը մեծ արձագանք է ստացել: Մրցույթում հաղթել եւ գլխավոր' «Հախճապակե ալիք» մրցանակին է արժանացել ազգությամբ հայ, բայց Ուկրաինան ներկայացնող մասնակից Անդրանիկ Ալեքսանյանը' Խմելնիցկ քաղաքից:
Մանկական «Նոր ալիք»-ը, համաձայն մրցույթի կանոնադրության, ի տարբերություն երիտասարդ կատարողների համանուն մրցույթի' չի հեռարձակվում ուղիղ եթերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրերի տնօրենը, ըստ նախնական տվյալների' մրցույթի տեսաձայնագրված տարբերակն առաջիկա օրերին եթեր կհեռարձակվի հեռարձակման իրավունք ունեցող հեռուստաընկերություն հասնելուն պես: