Սիրելի հանդիսական, "ԱՐՏ ՖԵՍՏ 2015" փառատոնի շրջանակում մայիսի 21-ին, ժամը 19.00-ին հրավիրում ենք ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոն` դիտելու «Ամուսին եմ ցանկանում» կատակերգությունն, ըստ Վալենտին Կրասնոգորովի «Երեք գեղե
... Կարդալ շարունակությունը
«Արտ Ֆեստը» ըստ էության մշակութային միամսյակ հայտարարեց: Մայիսի 11-ից հունիսն 11-ը Երևանում սպասվում է իսկական մշակութային տոն, որը արդեն հասցրել է գրավել մշակութային գործիչների, երիտասարդ ստեղծագործողների ուշադրությունը:
Խոսելով «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի նպատակների և այս տարի փառատոնում տեղ գտած փոփոխությունների մ
... Կարդալ շարունակությունը
Նախ ուրախ եմ, որ Արտ ֆեստը ընդլայնվում է, ոչ միայն աշխարհագրորեն, այլև՝ արվեստի նոր տեսակներ ներառելով: Իմ կարծիքով այն արդեն դարձել է մեր մշակութային կյանքի կարևոր մաս: Այն երիտասարդ ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է և շփման ու ասելիքի հետաքրքիր դաշտ: Ինչ վերաբերում է ա
... Կարդալ շարունակությունը
«Կարծում եմ, որ 20-րդ դարի երկրորդ կեսի մնայուն գրողները շատ են, գրախտով տառապում են բոլորը, բայց եթե խոսում ենք,որպես արժեքային համակարգ, Աղասի Այվազյանը այնպիսիների կողքին է,ինչպիսին են Հրանտ Մաթևոսյանը, Մուշեղը Գալշոյանը և շատ քչերը, որ կմնան: Իսկ Այվազյանը առանձնանում է նաև մի որակով ևս, որ շատ պահանջված էր ու պահանջվա
... Կարդալ շարունակությունը
«Աղասի Այվազյան- գրող, նաև դրամատուրգ, նաև նկարիչ, նաև... այսպես կարելի է նաևների մի ամբողջ շարք ներկայացնել: Ու թերևս Աղասի Այվազյանը կրկին կմնա հանելուկային, չբացահայտված, հետաքրքիր: Նրանով պիտի հպարտանանք մենք և մեր հետագա սերունդները: Այվազյանական թատերական փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավոր
... Կարդալ շարունակությունը
«Աղասի Այվազյան» հիմնադրամի կողմից կազմակերպվում է «Այվազյանական թատերական II փառատոնը», որը նպատակ ունի Աղասի Այվազյանի դրամատուրգիան տարածելու: Սա «Աղասի Այվազյան» հիմնադրամի կողմից կազմակերպվելիք երկրորդ թատերական փառատոնն է, որը նախատեսվում է 2013 թվականի մայիսի 3–ից 13-ը:
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես է գալու բարեգործական համերգով` նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվան: Այս մասին տեղեկացանք նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգին մասնակացելու է ֆրանսահայ ջութակահար Հայկ Դավթյանը, դիրիժոր
... Կարդալ շարունակությունը
«Ճանապարհ. սերը հեծանվով» (Janapar: Love on a Bike) ֆիլմը պաշտոնապես ընդգրկվել է 20-րդ «Ռեյնդանս» և «Շեֆիլդ ադվենչըր» կինոփառատոնների ծրագրերում: Հայտնում է «Սքայ նյուզ»-ը՝ մեկնաբանելով, որ Ֆիլմը պարզության, հաճույքի և արկածների մասին է, որը ուղեկցվում է համեստ հեծանվով: Ֆիլմy լի է գեղեցկությամբ և առատ է սիրային պատմությամբ: